00:00:00

Արցախում ականի պայթյունից վիրավորներից մեկին վիրահատում են

16:51, 29 մարտ 2018

Արցախի Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ գտնվող չեզոք գոտում ականի պայթյունի հետեւանքով վիրավորվել են 1987 թվականի ծնված Գարիկ Վահիրյանն ու 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ Գարիկ Վահիրյանը վիրահատարանում է, բժիշկները վիրահատում են նրա ոտքերը: «Արամ Մկրտչանն էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-տեղեկացրին հիվանդանոցից: Մարտակերտ քաղաքի հարեւանությամբ ականի վրա պայթած մեքենան պատկանում էր «Հալո թրասթ» միջազգային կազմակերպությանը, որը տեւական ժամանակ է զբաղվում է Արցախի տարածքում ականազերծման աշխատանքներով: Պայթյունի հետեւանքով երեք ականազերծող մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր