00:00:00

Լրացուցիչ լծակ չտանք, գան քաշքշեն, բզբզեն. Կարապետյանը՝ Մինասյանին

16:06, 29 մարտ 2018

ՀՀ  կառավարության այսօրվա նիստում  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անցկացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթում «Մասնավորապես առաջարկվում է մեկ ստուգաթերթ նոր խմբագրությամբ հաստատել, այն վերաբերում է մետաղական, օգտակար հանածոների արդյունահանմանը, ներառյալ այսօր ձեր կողմից հնչեցրած հանձնարարականի կատարելու նպաստել տեսանկյունց: Եվ երկրորդ՝ ավելացնել ստւգաթերթերը ևս մեկ ուղղությամբ այն է՝ արդյունաբերություն, որը իր մեջ ներառելու հիմնականում արտադրության և շինարարության ոլորտը»,-նշեց  նա: Հարցի վերաբերյալ արձագանքեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշելով..«Պարոն Մինասյան ինչ եմ խնդրում, մենք երևի ունենք շատ անելիքներ այստեղ, բայց պետք է այնպիսի մեխանիզմ դնենք, որ բիզնեսի համար որևիցե խոչընդոտ չստեղծի, եթե բիզնեսը նորմալ աշխատում է, լրացուցիչ լծակ՝ ադմինստրատիվ չտանք, գան քաշքշեն, բզբզեն և այլն»: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, թե հենց այդ տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր