00:00:00

Կառավարությունը Սերժ Սարգսյանին գաղտնի կերպով բնակարան նվիրեց

15:59, 29 մարտ 2018

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստին որոշում ընդունեց բնակարան նվիրել Սերժ Սարգսյանին: Նշենք, որ հարցը կառավարության օրակարգում է ներառված, սակայն չզեկուցվողների մեջ էր: Նախագծի որոշման մեջ գրված է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը և շինությունները՝ սպասարկման տարածքով՝ (1.5365 հա) հետ վերցնել և սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան: Հանձնարարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 9-ից։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր