00:00:00

Վիճաբանություն Թումանյան փողոցում. ծեծել են տաքսու վարորդին

15:50, 29 մարտ 2018 Իրավական

Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 26-ին, ժամը 23.25-ին, 45-ամյա Արսեն Գ.-ն եւ 21-ամյա Գրիգորի Գ.-ն, նշված վայրում անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են դեռեւս անձը չպարզված տաքսու վարորդի հետ, հարվածներ հասցրել նրան եւ ավտոմեքենային:

Ձեռնարկվում են միջոցառումներ տաքսու վարորդի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր