00:00:00

Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ

15:41, 29 մարտ 2018 Հասարակություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է հանել բնակարանի նորկառուցված լինելու սահմանափակումը, ինչը հնարավորություն կընձեռի եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկաբնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարանային ապահովման խնդիրըլուծել վարձու աշխատող միջին խավի ավելի լայն հատվածի համար, ինչպես նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքիշուկայի ակտիվացմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)  160-րդ հոդվածում՝ 1) 2-րդ կետի 3-րդ ենթակետից հետո ավելացնել նոր՝ 4-րդ ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝ «4) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը կարող  է չլինել անմիջապես կառուցապատողից, եթե վարձու աշխատողը անշարժ գույքի ձեռքբերման պահից վերջին երեք տարիների ընթացքում չունի բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք եւ հիփոթեքային վարկը պետք է վերաֆինանսավորված լինի «Ազգային հիփոթեքային ընկերություն» կամ «Բնակարաններ երիտասարդներին» վերաֆինասավորող վարկային կազմակերպությունների կողմից: Սույն ենթակետի գործարքի վրա տարածվում են նաեւ սույն կետի 1-3-րդ ենթակետերի պահանջները:» Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքնի նախագծի վերաբերյալ 1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի ուժով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկը վերադարձվում է, եթե վերջիններս ձեռք են բերում (գնում կամ կառուցում են) բնակարան կամ առանձնատուն: Օրենսգրքի այս հոդվածը խթանում է կառուցապատողից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն, սակայն ենթադրում է աշխատավարձի որոշակի մակարդակ, որը կհամապատասխանի նորակառույց շենքում բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տուն կառուցելու ֆինանսական բեռին: Հայտնի է, որ նորակառույց շենքերում բնակարանների արժեքները այլ հավասար պայմաններում էապես տարբերվում են առկա բնակ.ֆոնդի արժեքներից, ուստի համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող անձը, ով ունի բնակարանային ապահովման խնդիր ստիպված է կատարել ընտրություն նորակառույց շենքերի միջեւ եւ ձեռք բերել փոքր մակերեսով բնակարան, կամ առհասարակ հրաժարվել Օրենսգրքի այս հոդվածով ընձեռնված հնարավորությունից: Այս կարգավորման սոցիալական ուղղվածության ամրապնդման համար անհրաժեշտ է հանել բնակարանների եւ առանձնատների կառուցապատողից ձեռքբերման պահանջը՝ հնարավորություն ընձեռելով բնակարանային ապահովման խնդիրը հասանելի կերպով լուծել առկա բնակարանային ֆոնդի շրջանակներում: 2. Առաջարկվող կարգավորման բնույթը Սույն նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք ՀՀ տարածքում բնակարանի ձեռքբերումը ավելի հասանելի կդարձնեն՝ նպաստելով տվյալ կարգավորման սոցիալական ուղղվածությանը: Մասնավորապես առաջարկվում է հանել բնակարանի նոր կառուցված լինելու սահմանափակումը հնարավորություն ընձեռելով եկամտային հարկի վերադարձը կիրառել նաեւ առկա բնակարանային ֆոնդի ձեռքբերման դեպքում: Նման կարգավորումը հնարավորություն կստեղծի բնակարայանային ապահովման խնդիրը լուծել նաեւ մարզերում՝ նպաստելով մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացմանը: Միեւնույն ժամանակ, փոփոխության սոցիալական մասը պահպանելու համար՝ առաջարկվում է կիրառել նաեւ որոշակի սահմանափակումներ, մասնավորապես արտոնությունից օգտվելու հնարավորություն ընձեռել քաղաքացիներին, ովքեր վերջին երեք տարիների ընթացքում սեփականություն չունեն եւ ձեռքբերվող բնակարանի համար տրամադրվող վարկը պետք է վերաֆինանսավորված լինի վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից՝ նպատակ ունենալով խուսափել շինծու գործարքներից: 3. Ակնկալվող արդյունքը Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ավելի լայն սոցիալական շերտի համար բնակարանային ապահովման խնդրի լուծմանը, ինչպես նաեւ կակտիվացնի մարզերում անշարժ գույքի շուկան: Հաշվի առնելով 2016-2017թթ նշված ֆոնդերով վերաֆինանսավորված վարկերի ծավալը, առաջարկվող սահմանափակումները, այդ ծավալի մեջ այս պահին արդեն կառուցապատողից ձեռքբերված վարկերի մեծ ծավալը՝ բյուջեի լրացուցիչ ծախսերը եկամտահային հարկի վերադարձման մասով կկազմի տարեկան մոտ 300-400 մլն դրամ (2017թ փոխհատուցված գումարը կազմել է մոտ 2,000 մլն դրամ): Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ  20 մարտի 2018թ.      095-Ե-50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
 Հարգելի՜ պարոն Բաբլոյան,  Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության  սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծին կից ներկայացվում են դրա ընդունման հիմնավորումը եւ տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով՝ ջնջված կամ լրացված ներկայացվում են օրենքների հոդվածներում առաջարկվող բոլոր փոփոխությունները եւ լրացումները: Նախագծի հիմնական զեկուցողն է Մանե Թանդիլյանը։ Խնդրում եմ օրենքի նախագծի ներկայացված փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ: Առդիր՝ 6 թերթ:
Հարգանքով՝ ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր