00:00:00

Տարոն Մարգարյանը որոշել է փոխել Երեւանի օրը «Ժողովուրդ»

14:04, 29 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է` Երեւանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը, այս տարի` հոկտեմբերի 13-ին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է փոխել մայրաքաղաքի օրը: Ավելին` նա այսօր այդ մասին որոշման նախագիծ է ներկայացնելու կառավարության նիստում, իսկ գործադիրն էլ հավանության կարժանացնի հարցը: Քաղաքապետն օրը փոխելու նախաձեռնությունը պայմանավորել է նոյեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովով: Ու հիմա ցանկանում են Երեւանի օրը նշել ոչ թե հոկտեմբերի 13-ին, այլ սեպտեմբերի 29-ին եւ 30-ին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր