00:00:00

Վարչապետի գրառումից ոգևորված՝ գուցե որոշ գործարարներ սկսեն գուլպա՞ արտադրել. «Փաստ»

13:29, 29 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի հետաքրքիր ինֆոգրաֆիկա է հրապարակել, որը վերաբերում է 2017–2018 թթ. հունվար և փետրվար ամիսների ներմուծման համեմատական արդյունքներին՝ ըստ որոշ ապրանքատեսակների։ Համեմատական աղյուսակների մեջ բերվել են անցած երկու ամիսների` հագուստի, կենցաղային տեխնիկայի, սննդի ու ավտոմեքենաների ներմուծման ցուցանիշները: Այս պաշտոնական ինֆոգրաֆիկան բավական գեղեցիկ է ու խոսուն, ու միայն այն տեսնելով՝ կարելի է մտածել, թե մեզ մոտ ամեն ինչ լավ է, տնտեսությունը զարգանում է, պահանջարկ կա և այլն, և այլն: Այդ ցուցանիշների ամենահետաքրքիր մասը վերաբերում է գուլպաներին, ավելի ճիշտ՝ դրանց թվաքանակին: Ըստ վարչապետի կողմից հրապարակված ցուցանիշների՝ այս տարվա հունվար–փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել ոչ ավել ոչ պակաս 43 միլիոն 683 հազար զույգ գուլպա, ինչի աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2368%: Այսինքն՝ սրանից մեկ տարի առաջ այս ամիսների համար հայերին բավական էր 1 միլիոն 845 հազար զույգ գուլպան, իսկ այսօր՝ 45 անգամ ավելի: Թե գուլպաների հայկական պահանջարկն ինչու է այսպես աստղաբաշխական տեմպերով աճել մեկ տարում, դժվար է հասկանալ և գուցե պետք էլ չէ: Իսկ թե այդ գուլպաների անվան տակ իրականում ինչ ենք ներկրել մեր երկիր, հայտնի չէ: Ամեն դեպքում բացասականն այստեղ ոչ թե այդ գուլպաների մեծ թիվն է, որովհետև, իսկապես, բացասական լինել այն չի կարող, քանի որ խոսում է պահանջարկի մասին, այլ այն, որ սեփական երկիրդ չի կարողանում ապահովել ամենահասարակ սպառման իրերի անրաժեշտ քանակը: Գուցե վարչապետի գրառումից ոգևորված որոշ գործարարներ մտափոխվեն ու սկսեն գուլպա՞ արտադրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր