Մամուլը գրել է, որ այդ նպատակով Հովիկ Աբրահամյանը «կենաց-մահու» պայքար է մղում Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դեմ:
Ըստ Ալիկ Սարգսյանի, սակայն, խոսակցություններն աբսուրդ են, արհեստածին են: «ՀԺ»-ի հարցին՝ արդյոք Հովիկ Աբրահամյանի կողմից քաղաքականություն վերադառնալու ակտիվացումներ չի նկատել, մասնավորապես, որդուն մարզպետ դարձնելու մասով, Ալիկ Սարգսյանը նկատել է. «Հովիկ Աբրահամյանի որդին պատգամավոր է, չեմ կարծում, որ իրենց նման պաշտոն է պետք: Չկա նման խոսակցություն: Ոնց կար իրանց գործերին են, աշխատում են, չեմ կարծում, որ իրանց դա պետք է կամ շահագրգռվածություն չեմ տեսնում: չեմ կարող ասել՝ քաղաքականություն վերադառնում է, բայց մարզպետի պահով բան չկա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում