00:00:00

Ալավերդի քաղաքում 3-րդ հարկի պատուհանից ընկած 2 տարեկան աղջնակը հիվանդանոցում մահացավ

03:54, 29 մարտ 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա Մարետա Խ.-ն, ով նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 21-ին՝ «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ՝ 3-րդ հարկի բաց պատուհանից վայր ընկնելու հետևանքով: Մարտի 21-ին ոտիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում մարտի 21-ին Լռռու մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:20-ի սահմաններում «գանգի ոսկրերի կոտրվածք, գանգուղեղային վնասվածք, ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Ալավերդու բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի երեխա: Ոստիկանները պարզել էին, որ երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Ալավերդի քաղաքի Ջրավազանի փողոցի 2-րդ շենքի բակից, որտեղ երեխան վայր էր ընկել 3-րդ հարկի բաց պատուհանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր