00:00:00

Նազենի Հովհաննիսյանի հուզումնալից գրառումը՝ Կեմերովոյի հրդեհի ժամանակ մահացած երեխաների մասին

03:44, 29 մարտ 2018 Բլոգ

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Տեղադրված լուսանկարին կից Նազենին գրել է. «Երեխաներն աշխարհի հրեշտակներն են: Մեծահասակների առաքելությունը նրանց սիրելը, երջանկացնելն ու պաշտպանելն է: Իսկ մենք, սխալվեցինք: Թող ների մեզ Տերը: Հիմա այդ երեխաները հրեշտակներ են երկնքում: Բայց սիրտս ոչ մի կերպ չի հանգստանում»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր մեկնաբանություն էր թողել մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին այն բանից հետո, երբ նրան, ըստ երևույթին, մեղադրել են ողբերգության մասին լռելու համար: Նա գրել էր. «Հարգելի հանդիսատես, ֆեյբուքի կամ այլ սոց.կայքի օգտատեր. ճռճռան ու պաթոսիկ ստատուսներով ու ողբաձայն սմայլիկներով ՉԻ՛ ՄԱՐԴՈՒ ՑԱՎԻ ԿԱՄ ՈՂԲԻ ԱՍՏԻՃԱՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ։ Մի ստիպեք ու պարտադրեք ձևականության մեջ սպանել իսկական հոգածությունն ու կարեկցանքը։ Իմ իրական կարեկցանքը ՈՉ ՄԻ ՏԱՌՈՎ չի լինի նկարագրել((( «Ստատուսային» ոչ միշտ անկեղծ կյանքերից դուրս ուրիշ ու իսկական մարդիկ են ու հարաբերություններ, և եթե մի ամբողջ նկարահանող խումբ առավոտվա 9-ից երեք շաբաթ է անընդմեջ իր գործով է զբաղված, ոչ բնությունը, ոչ էլ կյանքի անարդարությունն ու ցավալի դժբախտությունները չեն հարցնում թույլտվություն ողբերգությունից առաջ։ Եվ երբ մեր յուրաքանչյուր մտերիմ մարդու հուղարկավորությունից հետո մենք՝ դերասաններս կամ հեռուստատեսության մարդիկ կարողանում ենք ՀԱՎԱՔՎԵԼ, ԺՊՏԱԼ ՈՒ «ՑՈՒՅՑ ՏԱԼ» ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ կամ որ հավաք ենք, միայն որովհետև հանդիսատեսը դրա պատրաստվածությամբ է եկել թատրոն, դա միայն ձեզ գոհացնելու և ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ պարտքը տալու համար է՝ հաճախ մեր սրտին, մտքին դեմ գնալով. էդտեղ երկրորդ ընտրություն չկա։ Հայից ավելի կարեկցող՞... չգիտեմ։ Հավատացեք, էս ֆեյսբուքաինստագրամյան սուտ ողբերով ՈՉԻՆՉ, լսում եք՞, ոչինչ չի փոխվում ՑԱՎՈՔ (... շատերի համար ողբն էլ «իմիջն» ապահավելու տարր է լոկ, և որևէ մեկի կյանքի ուրախ առիթ կամ ժպիտով լուսանկար չպիտի համարվի անհարգալի կամ վատ քայլ. դա նրա՛ կյանքն է ու նրա՝ էդ պահի իրականությունը, որը րոպեների կամ տեսակի տարբերությամբ կարող է «հանկարծ» չհամընկնել ձերի հետ...անցեք էդ ստությունից առաջ, իրական շատ ողբացողներ ներս են արտասվում։ Առանց գոռալու։ Հ.Գ. Շատ կուզեի, որ ռուսաստանյան կամ համաշխարհային արտիստները նույն կե՛րպ սգային Գյումրիում կատարված ողբերգության համար, Գուրգեն Մարգարյանի հետ կատարվածի համար......սգային մեր ցավը մեզ նման, մեզ հետ, անկեղծ ու իսկական։ Իսկ սա՞... սա շատ վատ, աններելի ու անմարսելի ողբերգություն է, որի համար ցավոք, Ռուսաստանում այդպես էլ ոչ ոք պատասխան չի տա։ Նրանք ազգային սուգ չեն էլ հայտարարել (( ես ՍԳՈՒՄ ԵՄ որպես սովորական մի մարդ՝ Մարդու համար։ (( Աստված լույսի մեջ պահի նրանց Հոգիները...»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր