00:00:00

Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվել են փրկարար ծառայության 15 աշխատակիցներ

02:49, 29 մարտ 2018

Մարտի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, սպարապետ Վ.Սարգսյանի ծննդյան 59-ամյակի, պատանի երկրապահների երդման օրվա, Արցախյան շարժման 30-ամյակի, ինչպես նաև Երկրապահ կամավորականների միության ծրագրերի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցներ ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հրամանով պարգևատրվել են տարբեր հոբելյանական մեդալներով: «ԵԿՄ 20 տարի», «Երկրապահ 25 տարի», «Եռասերունդ երկրապահ» և «5-րդ բրիգադ 25 տարի» հոբելյանական մեդալների են արժանացել Փրկարար ծառայության 15 աշխատակից: Պարգևները փրկարարներին հանձնել է ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր