00:00:00

ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումն է. Բակո Սահակյան

02:14, 29 մարտ 2018 Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումն է: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Armenian Mirror Spectator-ի հետ զրույցում: «Մենք գիտակցում ենք, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգված է այս բարդի հարցի լուծման փնտրտուքով: Սակայն մեր խորը համոզմունքն է, որ կողմերից մեկի՝ Ադրբեջանի ապակառուցողական, ծայրահեղական և թշնամական դիրքորոշումը այն հիմնական խոչընդոտն է, որը չենք կարողանում հաղթահարել, լուրջ համաձայնությունների հասնելու համար»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը: Անդրադառնալով փախստականների խնդրին՝ Բակո Սահակյանը շեշտել է, որ հաճախ խոսվում է ադրբեջանցի փախստականների մասին, սակայն բավարար ուշադրություն չի դարձվում հայ փախստականների խնդիրներին: «Մենք բազմիցս նշել ենք, որ ադրբեջանցի փախստականները, բնականաբար, կարող են վերադառնալ Արցախի Հանրապետություն, եթե ընդունեն նրա իրավասությունը»,- ընդգծել Արցախի Հանրապետության նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր