00:00:00

Կեմերովոյի հրդեհի հետևանքով անհետ կորածների ցանկում հայր ու որդի հայեր կան

01:51, 29 մարտ 2018

«Ամեն օր նոր փաստեր են ի հայտ գալիս Կեմերովոյի «Ձմեռային բալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացածների և անհետ կորածների մասին»,- «Առաջին լրատվական»-ին փոխանցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Գեորգի Անտոնովը: «Միայն այսօր տեղի ԱԻՆ-ը հայտնեց, որ անհետ կորածների ցանկում է 1975 թվականի ծնված Դմիտրի Գալանինը և 2008 թվականի ծնված Միխայիլ Գալանինը: Դմիտրիի հարազատ հայրը և Միխայելի պապը Սարգիս Խումարյանն է, որը ծնունդով Վրաստանի Ախլցխա քաղաքից է, բայց բնակվում է Կեմերովոյում: Երբ հայտնի դառնա հայերի մասին որևէ նոր տեղեկություն, լրացուցիչ այդ մասին կհայտնեմ»,- եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր