00:00:00

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Nissan-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 3 զոհ

01:42, 29 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Nissan մակնիշի 75 DՍ 775 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ դեպի Հրազդան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե ճաղավանդակներին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակով, ում հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանը՝ մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սամվել Դավթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հարզդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր