00:00:00

Նախարար Հակոբ Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել թիվ 192 հիմնական դպրոցում

19:20, 02 սեպտեմբեր 2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ այցելել է Երևանի թիվ 192 հիմնական դպրոց, որտեղ անցել են նաև իր դպրոցական ուսման տարիները։
Նախարարը  շնորհավորել է ուսուցիչներին և աշակերտներին, նշել, որ լավ կրթություն ստանալով՝ կկարողանան իրենց գիտելիքներով ծառայել հայրենիքին, իրենց ընտանիքին, ընկերներին, կրթօջախին։
Հակոբ Արշակյանը «Բաց դաս» է անցկացրել դպրոցի բարձր դասարանների աշակերտների համար, ներկայացրել նորաստեղծ  նախարարության հիմնական ուղղությունները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում Հայաստանի  նվաճումներն ու ապագան։ Նա նշել է, որ ինժեներական-տեխնոլոգիական ոլորտը մեր տնտեսության ամենաառաջադեմ և արագ զարգացող ճյուղերից է և կոչ է արել աշակերտներին դպրոցում լավ, հիմնավոր կրթություն ստանալուց հետո մասնագիտանալ բնագիտական ուղղություններով:
Նախարարը խոսել է տեխնոլոգիական արտադրանքի և դրանց հասանելիության, գիտալիքահեն արդյունաբերություն զարգացնելու, համաշխարհային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացման ուղիների և հնարավորությունների մասին։
Դպրոցականները իրենց հետաքրքրող մի շարք հարցեր են ուղղել նախարար Հակոբ Արշակյանին և ստացել հանգամանալից պատասխաններ։
Նախարարը խոստացել է նաև օգնել դպրոցում տեխնոլոգիական խմբակ հիմնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր