00:00:00

Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել. ոստիկանություն

19:12, 02 սեպտեմբեր 2019

ԱԱԾ ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։ Ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների՝ տնօրենը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել և տարիներ շարունակ իր տան էլեկտրաէներգիայի ամբողջ գումարը հաշվարկել է դպրոցի հաշվիչի վրա և վճարել դպրոցի հաշվից՝ էական վնաս պատճառելով դպրոցի իրավունքներին ու օրինական շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնում հարուցվել է քրեական գործ, որը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին՝ հետագա քննության։ Հանգամանքները պարզվում են։ https://www.youtube.com/watch?v=ae4NCUHOAhA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր