00:00:00

Արսեն Թորոսյանը հանդիպել է իսպանական ներդրողների հետ

18:29, 02 սեպտեմբեր 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Sphera Global Healthcare» ընկերության և Հայաստանի Հանրապետության պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ներկայացուցիչներին: «Sphera Global Healthcare»-ը իսպանական ընկերություն է, որն իրականացնում և մշակում է առողջապահական լուծումներ` կառավարության, առողջապահական շուկայում խոչընդոտների հանդիպող մի շարք կորպորացիաների, կազմակերպությունների և հաստատությունների համար: Կիրառելով իրենց փորձը կառավարման և համակարգման, բժշկական ցանցերի և տեխնոլոգիաների ոլորտում` նրանք աշխատում են առողջապահության որակի բարելավման և թափանցիկության բարձրացման համար: Ընկերության տնօրեններ Ռաֆայել Գոթսենսն ու Կառլոս Մալետը, մեծ ցանկություն են հայտնել` ներդրումներ անելու, համագործակցելու Հայաստանի առողջապահության նախարարության հետ և ծանոթանալու հայկական բժշկական կազմակերպություններին: Առաջարկությունների մշակման նպատակով` վերջիններս պայմանավորվածություն են ձեռք բերել` ներկայացնելու հետագա աշխատանքների կազմակերպման տեսլականը: Նախարար Արսեն Թորոսյանը ողջունելով գաղափարը` ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Հայաստանի հիվանդանոցներ` ծանոթանալու կառավարման համակարգին, ըստ որի` հնարավոր կլինի համատեղ ծրագիր մշակել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր