00:00:00

Ջրափրկարարները Սևանում փրկել են 27 քաղաքացու կյանք

16:45, 02 սեպտեմբեր 2019

Սույն թվականի հուլիսի 1-ից Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, անցել էր ուժեղացված ռեժիմով ծառայության: Բացի Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հիմնական տեղակայման վայրից, ջրափրկարարները ուժեղացված ծառայություն են իրականացրել նաև երեք հանրային լողափերում: Ծառայության արդյունավետ կազմակերպման համար հանրային լողափերում տեղադրվել են երեք շարժական վագոն-տնակներ՝ ապահովված ջրափրկարարների համար անհրաժեշտ աշխատանքային և կենցաղային պայմաններով: Ջրափրկարարներն ապահովված են ջրափրկարարական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Լողափերում քաղաքացիների հանգիստն առավել անվտանգ դարձնելու նպատակով, այս տարի ԱԻ նախարարությունը ձեռք է բերել մոտ հարյուր նոր նախազգուշացնող լողանշաններ, որոնք տեղադրվել են ինչպես հանրային լողափերում, այնպես էլ Մարտունու, Գավառի, Վարդենիսի, Ճամբարակի լողափերում: Լողանշանները սահմանում են ափամերձ այն հատվածը, որից այն կողմ լողալը կարող է վտանգավոր լինել: Լողաշրջանի ընթացքում ջրափրկարարներին հաջողվել է փրկել 27 քաղաքացու կյանք: Հանրային լողափերում ծառայություն իրականացնելուց բացի, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ըստ անհրաժեշտության, ջրափրկարարները ծառայություն են իրականացրել նաև մասնավոր լողափերում՝ ապահովելով հանրային միջոցառումների մասնակիցների անվտանգությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր