00:00:00

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը` Ստեփանակերտում

16:12, 02 սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակով գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում: Պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Քննարկվել են Արցախի անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել են տոնական երթին: Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր