00:00:00

Այդ լարվածությամ մասին խոսում ենև՛ Արցախում, և՛ ՀՀ-ում. Լեւոն Քոչարյան

16:22, 02 սեպտեմբեր 2019

Արցախի Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին։ Լևոն Քոչարյանը նույնպես Եռաբլուրում է:  «Մենք տոնում ենք 28 տարին: Եթե 100 տարի էլ հետ գնանք, սա հայ ժողովրդի ունեցած ամենամեծ հաղթանակն է: Ես համամիտ եմ այն ձևակերպումների հետ, որ Արցախի ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս օրով կալանավորված է: Բայց իմ կողմից դա հնչեցնելը, քանի որ հորս մասին է խոսքը, գուցե այլ կերպ ընկալվի: Մենք բազմիցս ենք բարձրաձայնում, որ այն, ինչ կատարվում է, խայտառակություն է ու անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով այդ մարդու դերը մեր պատմության, Արցախի անկախության և մեր շատ ձեռքբերումների համար», ասաց նա լրագրողների հետ զրույցի ժամանակ: Խոսելով Արցախ-ՀՀ հարաբերություններում հնարավոր լարվածությանը մասին, Լևոն Քոչարյանն ասաց. «Իհարկե, ցավալի է, պետք է ամեն ինչ անել, որ այդ լարվածությունը չլինի, բայց դա նկատելի է: Դրա մասին խոսում են և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, բայց ամեն ինչ պետք է անել, որ դա չլինի»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր