00:00:00

Տնտեսագիտական համալսարանում դասադուլ չկա, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է․ հայտարարություն

14:59, 02 սեպտեմբեր 2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս մասին հայտնում են ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունել են ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցել լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջել է համալսարանում, շնորհավորել առաջին կուրսեցիներին նոր ուսումնական տարվա առթիվ: «Բարի գալուստ Տնտեսագիտական համալսարան, շնորհավորում եմ ձեզ և ցանկանում եմ վստահեցնել, որ մեր գլխավոր նպատակը՝ որակյալ կրթության ապահովումը, չի կարող խոչընդոտվել մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններով: Տնտեսագիտական համալսարանը որակյալ կրթության ապահովման համար կներդնի իր ողջ ներուժը: Մեր համալսարանում սկսվել է որակյալ մասնագետների ներգրավման գործընթաց և ձեզ կդասավանդեն ոչ միայն տեսական, այլև գործնական ոլորտի լավագույն մասնագետները: Մեզ մոտ տրվել է նաև Ուսանողական գիտական ընկերության նոր ձևաչափով աշխատանքների մեկնարկը, ինչը միտված է ձեր հետազոտական կարողությունների և հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը»,- առաջին կուրսեցիներին ուղղված խոսքում նշել է Դիանա Գալոյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր