00:00:00

Եվրոպայի ամենաէժան քաղաքներն՝ այս ամռան համար

00:25, 29 մարտ 2018 Ժամանց

Բրիտանական փոստային ծառայությունն իր «Post Office Travel Money» ֆինանսական համակարգի շրջանակներում արդեն տասներորդ տարին անընդմեջ զբոսաշրջային սեզոնին ընդառաջ կազմում է այն քաղաքների ցանկը, որտեղ կարող են իրենց կարճաժամկետ հանգիստն անցկացնել ոչ բարձր եկամուտներ ունեցող բրիտանացիները: Այս տարի ամենամյա «Քաղաքի գնային վարկանիշ» («City Costs Barometer») կոչվող ընտրության արդյունքում պարզ է դարձել, որ մոտակա ամիսներին այցելության համար Եվրոպայի ամենաէժան քաղաքն է հանդիսանալու լեհական Կրակովը: Կրակովում երկու անձի համար երկօրյա հանգստի դեպքում զբոսաշրջիկները միջին հաշվով կծախսեն 164 ֆունտ․ դա՝ առանց ուղևորման արժեքի: Ցուցակի երկրորդ տեղը գրավել է Վիլնյուսը՝ 165 ֆունտ, երրորդ տեղում Ռիգան է՝ 172 ֆունտ: Ընդհանուր առմամբ, ցուցակում առկա են 36 քաղաքներ, որոնցից երկու անձի համար երկօրյա ամենաթանկ հանգիստն Ամստերդամում է․ այն կարժենա 534 ֆունտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր