00:00:00

«Մեզ համար ամեն այց Արցախ շատ մեծ կարևորություն ունի». Հայկ Մարության

18:48, 01 սեպտեմբեր 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի հանրապետությունում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Շուշի: Երևանյան պատվիրակության անդամները նախ ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Մարությանը շրջել է նաև քանդակների պուրակում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված են 62 աշխատանքներ: Պաշտոնական հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Շուշիի և Երևանի Աջափնյակ վարչական շրջանի միջև ձևավորված համագործակցությանն ու նախանշել առաջիկա անելիքները: Երկուստեք կարևորվել է նոր ծրագրերի իրականացումը` մշակույթի և սպորտի ոլորտներում: Շուշիի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը նաև Երևանի քաղաքապետին է ներկայացրել քաղաքի առաջնահերթ խնդիրներն ու իրականացվող ծրագրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր