00:00:00

Ադրբեջանցիներն աջակցել են Լևոն Արոնյանին. Մամեդյարովը սկանդալային հայտարարություն է արել

23:24, 28 մարտ 2018 Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ: Նա նշել է, որ ադրբեջանցիները առանձնապես չեն աջակցել իրեն այլ երկրպագել են իտալացուն և հային: Խոսքը հաղթողի կոչումը նվաճած ԱՄՆ-ի ներկայացուցիչ ազգությամբ իտալացի Ֆաբիանո Կարուանայի և հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի մասին է: «Չեմ ցանկանում դժգոհել: Ուղղակի լսեք: Ժամանակը քիչ էր, բայց ես հետևում էի Ձեզ: Ես ադրբեջանցի եմ, բայց իմ հայրենակիցների կողմից ավելի շատ աջակցություն տեսա հայի և իտալացու նկատմամբ: Ամեն դեպքում ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ Դուք կաք: Չկարողացա ուրախացնել Ձեզ հաղթանակով, բայց կարևորագույն այս մրցաշարում ես ամենևին վերջինը չէի: Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք մինրև վերջ հավատում էին ինձ: Ես ստացել են Ձեր նամակները, բայց ժամանակի սղության պատճառով չեմ պատասխանել դրանց: Ցանկանում եմ հաջողություն և ամենայն բարիք»,- հայտարարել է Մամեդյարովը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր