«Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, որը գործունեություն է ծավալում կրթության, մշակութային, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին նվիրաբերեց «Ֆոլքսվագեն» մակնիշի շտապբուժօգնության ավտոմեքենա:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց , որ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ արդեն վաղուց են աշխատում և բազմիցս աջակցել են Կենտրոնին, իսկ շտապօգնության ավտոմեքենան առավել կարևոր և առաջնահերթ է»,-ասաց տնօրենը:
«Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ օժանդակությունը շարունակական է լինելու :
Հիմնադրամի ներկայացուցիչները եղան նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի շենքում, որտեղ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին ծրագրերը, ինչպես նաև կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: