00:00:00

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում

22:14, 28 մարտ 2018

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Խաչատուր Աբովյանի հրապարակից Մյասնիկյան պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի վերադասավորման միջոցով փոխել երթևեկության գոտին և թունելով երթևեկել դեպի Սարալանջի պողոտա: Իսկ Աբովյան փողոցից դեպի Սարալանջի պողոտա առաջարկվում է երթևեկել Կորյունի և Հերացու փողոցներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր