00:00:00

ՀՔԱՎ: Գայանե Առուստամյանն ու նրա ներկայացուցիչը պահանջում են բեկանել վարչական դատարանի վճիռը

22:20, 28 մարտ 2018 Իրավական

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. մարտի 29-ին՝ ժամը 11:10-ին, ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում կսկսվի Գայանե Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք՝ ՀՀ Վարչական դատարանը 2017 թ. մարտի 14-ին բավարարեց ՀՀ Ոստիկանության` Գ. Առուստամյանին ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցը` նրան ենթարկելով տուգանքի 30.000 ՀՀ դրամի չափով: Միաժամանակ հրապարակված դատական ակտով դատարանը որոշեց մերժել Գ. Առուստամյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի` ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր