00:00:00

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը

02:14, 28 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության պատվիրակությանը, որը գլխավորում էր ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Հանդիպման ընթացքում Դանիել Իոաննիսյանը Արցախի ԱԳՆ ղեկավարին է ներկայացրել Հայաստանում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել Արցախում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ ծրագրվում է դասընթացներ իրականացնել Արցախի ոստիկանությունում՝ ՀՀ ոստիկանության փորձառու մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև մեթոդական աջակցություն ցուցաբերել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման հեռանկարների վերաբերյալ: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն ընդգծել է ժողովրդավարական պետության հիմքերի ամրապնդման կարևորությունը և գոհունակություն հայտնել Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում դիտորդական առաքելությանն աջակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր