00:00:00

Ճարտարապետ Կարո Հալաբյանի անվանակից թոռը՝ Ճարտարապետության ազգային թանգարանում

20:07, 28 մարտ 2018

Այսօր ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ էր այցելել 20-րդ դարի հայ նշանավոր ճարտարապետներից մեկի՝ Կարո Հալաբյանի թոռը՝ Կարո Հալաբյանը՝ տիկնոջ և երեխաների հետ: Հանդիպումը անցել է ջերմ մթնոլորտում, հյուրերը ծանոթացել են թանգարանի ֆոնդադարանում պահպանվող՝ Կարո Հալաբյանի արխիվի նյութերի հետ, զրուցել ճարտարապետի ստեղծագործության մասին, հիշել ընտանեկան հետաքրքիր պատմություններ: Թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանը, Կարո Հալաբյանի ծննդյան 110-ամյակի առթիվ ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն ոչ միայն Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում պահպանվող, այլ նաև՝ Մոսկվայից բերված նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր