00:00:00

Պիտի բռնանա՞ իմ կարծիքի վրա. Շարմազանովը՝ Փաշինյանին

19:31, 28 մարտ 2018

Արհեստական քաղաքական օրակարգ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած փողոցային պայքարի մասին: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սահմանադրությամբ քաղաքական մեծամասնությունն է ընտրելու վարչապետի թեկնածու: Մեծամասնության 105 պատգամավորներից մեկը ես եմ, ու ի՞նչ պիտի անի, որ ես իմ կարծիքը փոխեմ: Պիտի բռնանա՞ իմ կարծիքի վրա», - ասաց նա: Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ ինքը կարող է իշխանափոխություն անել, եթե 100 հազարավոր մարդիկ հավաքվեն փողոցում, Շարմազանովը հակադարձեց. «120 հազար մարդ իրանց է ձայն տվել, 770 հազար՝ մեզ: Ինչի՞ շուրջ պիտի սկսի իշխանափոխությունը: Իշխանությունը ո՞վ է ձևավորել: Դուք հավատո՞ւմ եք ձեր ասածին. 100 հազարով մարդիկ սկի Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ դուրս չեն եկել, հիմա՞ պիտի դուրս գան կեղծ քաղաքական օրակարգի համար»: Շարմազանովը նաև նկատեց, որ «Ելք»-ի առնվազն մեծամասնությունը չի միանում Փաշինյանին: «Փաշինյանը նախ թող իր գործընկերներին համոզի իր պայքարի ճշմարտացիության մեջ»,- նշեց նա: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր