00:00:00

Տարոն Մարգարյանը՝ ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու մասին

18:55, 28 մարտ 2018

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի ցանկանում մեկնաբանել Երեւանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը: Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե ինչպես է նա վերաբերում այդ հանգամանքին: Ի պատասխան Մարգարյանը հայտնեց, թե Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանել է: Անձնական տեսակետ հայտնել Մարգարյանը չցանկացավ, թողնելով լրագրողների թեմային առնչվող մյուս հարցադրումներն անպատասխան: Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է, ինչի  կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել ՀՀԿ-ի անդամները: Հավելենք, որ Երեւանի ավագանու նիստերն այսուհետ դռնփակ են լինելու: Լրագրողները նիստերի դահլիճ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա: Նիստի ընթացքին ԶԼՄ ներկայացուցիչները կհետեւեն նիստերի դահլիճին կից սրահում: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր