00:00:00

Արտակ Ալեքսանյանը՝ փոխքաղաքապե՞տ

18:44, 28 մարտ 2018

ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ այսօր Եռաբլուր զինվորական պանթեոն էին այցելել ՀՀԿ-ի անդամները: Պանթեոն այցելողների մեջ չկային սակայն ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Վերջինս աշխատանքային այցով Շվեցիարիայում է: Լրագրողները պանթեոն այցելած Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանից հետաքրքրվեցին, թե հավաստի են արդյո՞ք տեղեկություններն այն մասին, որ առաջիկայում նա պաշտոնանկ է արվելու եւ իր փոխարեն քաղաքապետի տեղակալ է նշանակվելու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թաղապետ զարմիկը՝ Արտակ Ալեքսանյանը:  «Ես իհարկե շատ կուզենայի, որ երիտասարդ կադրերը առաջ գնային, իրենց աշխատանքով ապացուցին, որ ավելիին են արժանի»,- եղավ Օհանյանի պատասխանը: Նշենք, որ հարցազրույցի պահին Դավիթ Օհանյանի կողքին կանգնած էր Արտակ Ալեքսանյանը: Արտակ Ալեքսանյանն էլ լրագրողների հետ զրույցւոմ  հերքեց այդ տեղեկությունները, նշելով, որ առաջին անգամ է լսում դրա մասին: Միեւնույն ժամանակ ըստ Ալեքսանյանի նման նշանակումը որոշվում է ՀՀԿ-ի եւ Երեւանի քաղաքապետի կողմից: Այլ հարցերի պատասխանել Արտակ Ալեքսանյանը չցանացավ: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր