00:00:00

Դոն Պիպոյին Դիլիջանում «փռել են ասֆալտին» (տեսանյութ)

18:11, 23 օգոստոս 2019

Hraparak.am-ը գրում է. Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանին (Դոն Պիպո) մոտ 20 օր առաջ բերման են ենթարկել ոստիկանություն։ Դեպքը տեղի է ունեցել Դիլիջանում։ Տեսանյութից երեւում է, որ Ասատրյանը փորձում է դիմադրել, անգամ ընկնում է հատակին, սակայն ոստիկանները բռնի կերպով նրան բերման են ենթարկում։ Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին, որ  ոստիկանությունը իր լիազորությունների շրջանակում մշտապես կանխարգելիչ գործողություններ է իրականացնում։ Հիշեցնենք, որ Դոն Պիպոյի վերաբերյալ քրեական գործ կա․ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը)։ Նա գրավով կալանքից ազատ է արձակվել։   https://www.youtube.com/watch?v=DOA-tORgqVI  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր