Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գլխավոր տնօրեն Վիգեն Թոփուզյանն այսօր Սերժ Սարգսյանին խնդրեց 700 հազար եվրո տրամադրել սարքավորումներ ձեռք բերելու համար:
ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Ակադեմիայի թղթակից-անդամը հայտարարեց, որ այդ սարքավորումներն անհրաժեշտ են 22 կենտրոնի համար:
«Ում դիմում ենք, ասում են՝ նետու, նիխտ, նեվր»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ Վիգեն Թոփուզյանի բարձրացրած խնդրին՝ ճշտելով, թե ո՞րն է կոնկրետ խնդիրը: «Գումար ենք ուզում»,- ասաց գիտնականը:
Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Գումա՞ր եք ուզում, բոլորն էլ գումար են ուզում, ես էլ եմ ուզում»: