«Մենք ներթափանցում ենք մի այնպիսի ժամանակահատված, երբ տարածաշրջան ասվածն այլևս պետք է չընկալենք միայն Հարավային Կովկասի 3 երկրները, այլ պետք է գիտակցենք և հասկանանք ավելի լայն իմաստով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը:
Անդրադառնալով 2017 թ.-ի վերջին Թևան Պողոսյանը նշեց, որ այն արձանագրվեց նրանով, որ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ն մեծ մասամբ խոսում էին, որ իրենք հաջողություններ գրանցեցին իսլամական պետության դեմ պայքարում, իսկ արդեն անցյալ շաբաթ շատ հետաքրքիր մի իրավիճակ ձևավորվեց:
«Մենք տեսանք թե ռուսական կողմը ինչ գործողություններ է կատարում արևելյան Բուդդայում: Հետաքրքիր մի գաղափար կա, որտեղ պետական իմաստով կողմերը դիվանագիտական հայտարարություններ են անում ինչ-որ չափով միայն, բայց երբեք ուղիղ չեն խոսում»,-ասաց բանախոսը:
Թևան Պողոսյանի խոսքով` կողմերը միմյանց մեղադրելով փորձում են արդարացնել իրենց:
«Ամերիկյան կողմը հայտարարեց, որ այն ինչ Ռուսաստանն է անում Սիրիայում, հումանիտար աղետ է: Ռուսական կողմն իր հերթին շարունակում է մեղանդրանքները լցնել Ամերիկյան կողմի վրա, բացատրելով, որ հենց իրենք են, որ պայմանները չեն խախտում, իսկ Թուրքիան էլ օգտվելով այս առճակատումից փորձում է իր շահերը առաջ տանել»,- պնդեց նա:
Բանախոսի ընդգծմամբ` Սիրիան դարձել է միջազգային հանրության կամ տարբեր բևեռների առճակատման դաշտ, որտեղ իսկապես հումանիտար աղետը հասարակ բնակչության հանդեպ դառնում է անտանելի:
Թևան Պողոսյանը նշեց նաև, որ մենք չպետք է մոռանանք, որ Սիրիայում ունենք հայ համայնք:
«Մենք պետք է մտածենք ինչպես անել, որ մեր համայնքը չտուժի և կարողանանք ապահովել այնտեղի մարդկանց անվտանգությունը: Մենք պետք է գիտակցենք, որ այս տարածաշրջանն իսկապես դառնում է բախումների մեծ օջախ և մեծ հնարավորություն կա, որ սրա պատճառով աշխարհն այլևս ստաբիլ չի լինելու»,-նկատեց Պողոսյանը:
Թևան Պողոսյանի պնդմամբ՝ միջազգային շատ երկրներ պետք է բարձրացնեն իրենց ձայնը, որպեսզի բոլորը հասկանան, որ այլևս սահմաններ չկան ահաբեկչության առջև:
Նրա խոսքով` այսօր դեռևս չկա ինչ-որ մեխանիզմ, որ կարողանա զսպել կողմերին բացի նրանից, որ Սիրիայի ճգնաժամը ոչ թե որպես երկու կողմերի միջև տեղի ունեցած բախում պետք է ըկալվի, այլև` համաշխարհային խնդիր: