00:00:00

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից

18:39, 20 օգոստոս 2019 Աշխարհ

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին, որն անցած շաբաթ հոսպիտալացվել Էր հետազոտություն անցնելու համար, դուրս են գրել հիվանդանոցից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է արտիստի պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը: «Այո՛, ամեն ինչ կարգին Է: Արմեն Բորիսովիչն արդեն տանն Է: Հաջորդ շաբաթ պլանավորում Է այցելել թատրոն»,-ասել Է Սողոմոնյանը՝ պատասխանելով արտիստի դուրսգրման վերաբերյալ հարցին: Ավելի վաղ, նա ՏԱՍՍ-ին հայտնել Էր, որ Ջիգարխանյանը հիվանդանոցում Է գտնվում կանխարգելիչ հետազոտման համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր