00:00:00

Սերժ Սարգսյանը շնորհավորել է «Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանին

16:28, 28 մարտ 2018

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սոնա Հովհաննիսյանին ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: Հանրապետության Նախագահը գնահատելի է համարել Սոնա Հովհաննիսյանի ավանդը հայ երաժշտարվեստի զարգացման և հանրահռչակման գործում՝ ընդգծելով, որ նրա հիմնադրած և ղեկավարած «Հովեր» երգչախմբի՝ Հայաստանում և արտերկրում ունեցած հաջողությունները խոսում են Սոնա Հովհաննիսյանի մասնագիտական բարձր հատկանիշների և ազգային արվեստին նվիրվածության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր