00:00:00

Գերմանա-ամերիկյան հարաբերությունները հայտնվել են «հատակում»․ միջազգային մամուլ

03:14, 20 օգոստոս 2019 Աշխարհ

Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հայտնվել են «հատակում», որի պատճառը քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ տարաձայնություններն են, ինչպես նաև Վաշինգտոնի շարունակվող վեճերի և սպառնալիքների պատճառը, գրում է Der Spiegel պարբերականը: Այս հարաբերությունները շարունակվում են այն բանից հետո, երբ Ռիչարդ Գրենելը ստանձնեց Գերմանիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը. երկու կողմերը խաղում են դիվանագիտական «լռություն»,- նշում են հոդվածի հեղինակները: Միևնույն ժամանակ, պարբերականը մեջբերում է Եվրոխորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի խոսքերը, ով Գրենելին համեմատեց «աջ ծայրահեղական գաղութատիրական սպայի» հետ: Դեսպանի նման պահվածքը հանգեցրեց նրան, որ գերմանացի պաշտոնյաները սկսեցին շրջանցել դեսպանին։ Կանցլեր Անգելա Մերկելը երբեք նրա հետ չի հանդիպել, իսկ արտգործնախարար Հայկո Մաասը նախընտրում է միայն կարճ հանդիպումներ անցկացնել ամերիկացի դիվանագետի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր