00:00:00

Մաասը եւ Լավրովը կքննարկեն Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը

19:23, 19 օգոստոս 2019 Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ Մոսկվայում կքննարկի Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերը, Սիրիայի իրադրությունը եւ սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին օգոստոսի 19-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Ադեբարը: «Արտաքին գործերի նախարար Մաասն օգոստոսի 21-ին կուղեւորվի Մոսկվա, որտեղ քաղաքական բանակցություններ կվարի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ»,-հայտարարել Է Ադեբարը, հավելելով, որ «խոսքը վերաբերում Է Ուկրաինային, Սիրիային եւ սպառազինությունների նկատմամբ ապագա վերահսկողությանը»: Ադեբարի խոսքով՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը կարեւոր Է մնում Բեռլինի համար, «այցի նպատակն այդ երկխոսության խորացումն Է»: Մոսկվայում իր գտնվելու երկրորդ օրը՝ օգոստոսի 22-ին, Մաասը մտադիր Է հանդիպում անցկացնել քաղաքացիական ակտիվիստների եւ երիտասարդության հետ, հավելել Է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր