00:00:00

Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհին․ կան վիրավորներ

15:28, 28 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 28-ին, ժամը 02:21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտում. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նոր-գեղի-Կարենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Subaru» մակնիշի 35 QT 638 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ ծնված 1989 թ. Լ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածելով քարերին՝ արգելափակվել քարակույտում: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին և ուղևոր՝ 1997 թ. ծնված Ա. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել: Մյուս ուղևոր՝ 1994 թ. ծնված Ռ. Մ.-ը տեղափոխվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, սակայն վերջինս հրաժարվել է բուժօգնությունից և վերադարձել դեպքի վայր, այնուհետև ժամը 03:30-ին՝ կրկին հոսպիտալացվել է «Արմենիա ՀԲԿ», որտեղ, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն,  դուրս է գրվել: Փրկարարներն հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր