00:00:00

ԱՄն-ի նախագահը հավաստել Է Տայվանին 8 մլրդ դոլարի F-16-երի վաճառքի գործարքը

14:02, 19 օգոստոս 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ հավանություն Է տվել Տայվանին F-16 կործանիչների վաճառքի գործարքին՝ չնայած Չինաստանի կողմից բողոքներին: «Դա 8 միլիարդ դոլար Է: Դա մեծ փող Է, բազմաթիվ աշխատատեղեր»,- պարզաբանել Է ԱՄՆ-ի նախագահը: Թրամփը նշել Է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք Է հաստատի Սենատը, բայց ինքն արդեն դրան հավանություն Է տվել: Նա նաեւ վստահություն Է հայտնել, որ Տայվանի իշխանությունները պատասխանատվությամբ կմոտենան ամերիկյան կործանիչների կիրառմանը, «այլապես, հավանաբար, մենք դրանք չԷինք վաճառի», հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր