00:00:00

Առաջնագիծը տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա

15:09, 28 մարտ 2018

Առաջնագծի ամրապնդելու ու տեսադիտարկման տեխնիկայով հագեցնելու առումով լուրջ առաջընթաց կա: Այս մասին,  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը։ Նրա խոսքով՝ վաղը մեկնարկող ArmHitec 2018 սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ամենամյա միջազգային ցուցահանդեսին ներկայացվելու է որոշակի պատկեր առաջնագծից՝ օնլայն ռեժիմով: «Այցելուները հնարավորություն կունենան նույնիսկ տեղաշարժել տեսախցիկը ու տեսնել ամեն բան օնլայն ռեժիմով», - ասաց Դավիթ Փախչանյանը։ Ըստ նրա՝ ՀՀ կողմից սպառազինության գնումների մեկ քառորդը կազմելու է ներքին արտադրանքի գնումները:  Նա ընդգծեց, որ սա նաև հաշվի առնելով ռուսական կողմից տրամդրվող վարկով սպառազինության գնումները։ Ինչ վերաբերում է հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի հնարավոր արտահանմանը, Դավիթ Փախչանյանը նշեց, որ այս շուկա մուտք գործելը բավականին բարդ է ու ժամանակատար։ «Սա կապված է, իհարկե, նաև այն բանի հետ, թե երբ կկարողանանք մեր արտադրանքի դեպքում անցնել սերիական արտադրության», - ասաց Դավիթ Փախչանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր