00:00:00

Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում

15:02, 28 մարտ 2018 Իրավական

Մարտի 28-ին, ժամը 17:19-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրին պատկանող հանդամասում՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:02-ին, մարվել՝ 23:47-ին: Անտառածածկ տարածքում (մոտ 700 քմ) այրվել են 7 ընկած (չորացած) ծառ, 2 ծառի քոթուկ (մոտ 2 մ), իսկ 4 ծառ ջերմահարվել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր