00:00:00

Թուրքիան որոշել է 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում

02:20, 18 օգոստոս 2019 Աշխարհ

Թուրքիան շարունակում է մեծացնել իր ռազմական ներկայությունը Կատարում։  Թուրքական  «Ensonhaber» լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել 2-րդ ռազմաբազան հիմնել Կատարում։ Որոշումը կայացվել է  2015թ-ին Կատարի ու Թուրքիայի միջև ռազմական ոլորտում կնքնված պայմանագրի շրջանակներում։ Առաջիկա ամիսներին տեղի կունենա նոր հիմնվելիք այդ ռազմաբազայի բացումը։  Նախատեսվում է, որ ռազմաբազայի բացումը կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հետաքրքրական է, որ Կատարում նոր ռազմաբազա հիմնելու Թուրքիայի որոշմանն արձագանքել է Սաուդյան Արաբիայի մամուլը։ Հրապարակվել են այդ թեմայով նյութեր հետևյալ վերնագրերով՝  «Կատարը Թուրքիայի գաղտնի օկուպացման տակ է», «Կատարը  խոնարհվեց Էրդողանի օկուպացման առջև»։ Հիշեցնենք, որ 2015-ին Թուրքիան և Կատարը կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա հիմնելու մասին պայմանագիր: 2016-ին Կատարի և Թուրքիայի կառավարությունները կնքել էին Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայումն իրականացնելու համաձայնագիր, որը վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից: Համաձայնագրի վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր