00:00:00

Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ հիմնախնդիրներ են կուտակվել. Արտակ Բեգլարյան

03:04, 17 օգոստոս 2019 Լեռնային Ղարաբաղ

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սեպտեմբերի 8-ին Արցախի բոլոր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Որպես Մարդու իրավունքների պաշտպան ու սրտացավ քաղաքացի՝ շատ եմ կարևորում տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացումը, քանի որ այն իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և արդյունավետ կառավարման կարևոր օղակ է: ՄԻՊ գրասենյակն առանձին հայտարարություն կանի ընտրություններում իր անելիքների մասին՝ մեր լիազորությունների շրջանակներում քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու համար:  Սակայն ես այսօր, որպես Ստեփանակերտի բնակիչ, կուզեի հույս հայտնել, որ ընտրությունների արդյունքում այնպիսի թիմ կձևավորվի, որն ի վիճակի կլինի լուծել մայրաքաղաքի բնակիչների առջև ծառացած հիմնախնդիրների գոնե մի մասը: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով բազմաթիվ հիմնախնդիրներ են կուտակվել, որոնց լուծմանը կարելի է հասնել նախաձեռնողականության, հետևողականության, ստեղծագործականության, արհեստավարժության ու համայնքային աշխատանքի միջոցով: Ակնկալում եմ, որ քարոզարշավում կլսեմ թեկնածուների հիմնավոր մոտեցումները, թե ինչպես են պատրաստվում այդ հիմնախնդիրները լուծել: Որքան էլ «ինչ» հարցը կարևոր է, ինձ համար հոդաբաշխ «ինչպես»-ը ամենակարևորն է, առավել ևս, երբ մեր հայրենիքում (և՛ պետական, և՛ մասնավոր կառավարման ոլորտներում) շատ խնդիրների պատճառներից մեկը «ինչպես»-ի հանդեպ ոչ արհեստավարժ մոտեցումն է: Էլ չասեմ, որ ինչ թիմ էլ ընտրվի մայրաքաղաքում, ես սիրով պատրաստ եմ իմ գիտելիքներով, կարողություններով ու լիազորություններով աջակցել նրան առկա հիմնախնդիրների լուծմանը, ինչպես և ձգտել եմ անել նաև նախընթաց շրջանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր