00:00:00

Աշոտ Աղաբաբյանին՝ Բուռնաշին, հեռացրել են ՀՀԿ խորհրդից. «Ժամանակ»

13:47, 28 մարտ 2018 Մամուլ

«Ժամանակ. թերթը գրում է. «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), այլեւս ՀՀԿ խորհրդի անդամ չէ: Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ինքը արդեն ՀՀԿ խորհրդի անդամ չէ, չի մասնակցում նիստերին, տեղյակ չէ՝ իրեն հեռացրել են, ազատել են, թե ինչ են արել: «Ես այսօր գործարար աշխարհի մեջ եմ, ես իմ աշխատանքով եմ զբաղվում, փորձում եմ աշխատատեղեր ստեղծել, նոր գործընկերներ գտնել:

Բիզնեսում խոչընդոտը կուսակցությունը չի ստեղծում, որ ինքն էլ փրկի: Խոչընդոտն օրենքների որոշակի դժվարություններ առաջացնելն է: Կա օրենքների որոշակի շարք, որը խոչընդոտներ, դժվարություններ է առաջացնում տնտեսվարողների մոտ: Ես հավատացած եմ, որ նոր վարչապետը անպայման կվերանայի այդ օրենքները եւ կվերացնի բոլոր խոչընդոտները»,-նշեց գործարարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30