16:03:23

Մենք գիտենք, թե ովքեր են տերերը, իսկ վարչապետը փորձում է «գաղտնազերծել» հայտնի ճշմարտությունը․ «Ժողովուրդ»

13:19, 28 մարտ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:

Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները:

Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է: Մեկ զավեշտալի փաստ եւս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները եւս, իհարկե, իրենց համաձայնությամբ: Ասել է, թե իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տան»: Վատ չի հնչում: Բայց վարչապետն այս քայլին է գնացել հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` ցույց տալու համար, թե ինքն էլ գործ է անում: Միայն թե, դատելով այն հանգամանքից, որ այդ սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, Սերժ Սարգսյանի մերձավորները, հազիվ թե վարչապետին հաջողվի ինչ-որ բան անել այդ ուղղությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31