16:38:45

Կոնֆետ ու թանկարժեք կահույք՝ Մեղրիի գնումների պլանում․ «Փաստ»

13:09, 28 մարտ 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի համայնքապետարանը ներկայացրել է 2018 թվականի գնումների փոփոխված պլանը: Ֆինանսների նախարարության ՀՀ գնումների համակարգում ներկայացված փաստաթղթից «Փաստ»–ը տեղեկանում է, որ Մեղրիի համայնքապետարանն ընթացիկ տարում պատրաստվում է 18040000 ՀՀ դրամ արժողությամբ գրասենյակային կահույք գնել:

Գնման մեկ անձից կատարվող ընթացակարգով համայնքապետարանը կգնի նաեւ 601000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոպահեստամասեր:

Գնումների պլանում նաեւ 12 տուփ կոնֆետ, որոնցից յուրաքանչյուրն արժե 5000 դրամ: Կոնֆետ գնելու համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 60000 ՀՀ դրամ: 73000 ՀՀ դրամ կծախսվի եւս 10 տուփ կոնֆետ գնելու համար: Այս դեպքում կոնֆետի մեկ տուփն արժե 7300 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ 15000 դրամ արժողությամբ 5 տարի հնեցմամբ 10 շիշ կոնյակ: Նվերների եւ պարգեւների համար էլ գնումների պլանում նախատեսվել է 705000 ՀՀ դրամ: Փաստաթղթում տեղ են գտել նաեւ կենցաղային մի շարք ապրանքատեսակներ: Օրինակ, նախատեսվում է նաեւ 4 ջրատաքացուցիչ կաթսա գնել, որոնք ձեռք բերելու համար ընդհանուր առմամբ կծախսվի 260000 ՀՀ դրամ: Կգնեն նաեւ խոհանոցի էլեկտրական 4 սալօջախ՝ ծախսելով 248000 ՀՀ դրամ: Էլեկտրական կախովի 4 ջեռուցիչ գնելու համար էլ կծախսվի 1800000 ՀՀ դրամ: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31