00:00:00

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. ընտանիքի 10 անդամներ, այդ թվում՝ մանկահասակներ, տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն

02:53, 28 մարտ 2018 Իրավական

Երեկ՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին հայտնել են, որ «շմոլ գազով թունավորում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն են մեկնել ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչներ, 37-ամյա Գևորգ Ի.-ն, 31-ամյա Աննա Ի.-ն, 7-ամյա Գագիկ Ի.-ն, 10-ամյա Արփինե Ի.-ն, 3-ամյա Արևիկ Ի.-ն, 34-ամյա Կարապետ Ի.-ն, 35-ամյա Արփինե Պ.-ն, 5-ամյա Մերի Ի.-ն, 3-ամյա Կարեն Ի.-ն, 1-ամյա Դավիթ Ի.-ն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ վերջիններս թունավորվել են նույն օրը, ժամը 01:00-ի սահմաններում՝ Հնաբերդ գյուղի 8-րդ փողոցի իրենց տանը՝ կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքից: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր