00:00:00

Զբոսաշրջիկներին տարհանում են Մարմարա հանգստավայրից

02:16, 14 օգոստոս 2019 Աշխարհ

Թուրքական Մարմարա կղզում, որտեղ հրդեհ է բռնկվել, շտապ տարհանում են բոլոր զբոսաշրջիկներին։ Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը։ Հրդեհը սկսվել էր Մեսթանագա բնակավայրի մոտ, այնուհետև կրակը տարածվել է  անտառներով։ Արդեն երկու տուն է այրվել, շուրջ 60 ընտանիք տարհանվել է։ Ամբողջ ափը ծխով է պատվել, կրակը հասել է ափամերձ սրճարաններին և հյուրանոցներին։ Այսօր ավելի քան հազար զբոսաշրջիկ է տարհանվել նաև իսպանական Գրան Կանարիա զբոսավայրում` անտառներում բռնկած հրդեհների պատճառով։ Այնտեղ հրշեջ ծառայություններն արդեն մարել են կրակը։ armeniasputnik.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր